Գաղտնիության քաղաքականություն
Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը ներկայացնում է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:
Տեղեկությունների հավաքագրումը
Պատվերի կատարման համար մեզ կարող է անհրաժեշտ լինել հավաքագրել և պահել հետևյալ անձնական տվյալները.
- • Պատվիրատուի անունը, ազգանունը, էլ.փոստի հասցեն, հեռախոսահամարը,
- • Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով:
Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի միջոցով:
- • Առաքման հասցեն(ները), առաքումը կազմակերպելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն,
- • Պատվիրատուի կատարած գնումների պատմությունը,
- • Մեզ հետ նամակագրությունը:
Տեղեկությունների օգտագործումը
Անձնական տեղեկությունների հավաքագրման միակ նպատակը Ձեր պատվերների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելն է, որի ընթացքում ըստ անհրաժեշտության մենք կարող ենք հեռախոսային և նամակագրական կապ հաստատել Ձեր հետ:
Տեղեկությունների չբացահայտումը
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել երրորդ անձի: