Գլխավոր Վերադարձ և փոխանակում

Վերադարձ և Փոխանակում

Վերադարձի ենթակա ապրանքներ:

Ապրանքը ենթակա է վերադարձման կամ փոխանակման` գնման պահից 14 օրվա ընթացքում, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են ապրանքային տեսքը, ապրանքային պիտակները և փաթեթավորումը վնասված չեն, ինչպես նաև առկա են վաճառված ապրանքի հետ սպառողին ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրամադրված ՀԴՄ կտրոնը և/կամ այլ փաստաթղթերը:

Առաքված ապրանքը անհրաժեշտ է ստուգել տեղում` առաքիչի ներկայությամբ:

Եթե գնորդը ընդունում է ապրանքը և առաքիչի հեռանալուց հետո գնված ապրանքի հետ խնդիր է առաջանում, ապա “Գամմա գրատուն” ՍՊԸ-ը տվյալ ապրանքի համար պատասխանատվություն չի կրում:

  • • Վերադարձի ձևակերպումից հետո գումարը վերադարձվում է առձեռն կամ բանկային հաշվին փոխանցումով՝ առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • • Վերադարձի դեպքում հաճախորդին չի վերադարձվում առաքման համար գանձված գումարը: Եթե առաքումը կատարվել է անվճար,՝ ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումարը՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան:
  • • Պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում գանձվում է կրկնակի առաքման գումար՝ կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան:
  • • Պատշաճ որակի ապրանքի վերադարձի դեպքում, եթե վճարումը կատարվել է բանկային քարտի միջոցով, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվի նաև բանկային ծախսերի գումարը` փոխհատուցվող գումարի 3%-ի չափով:
  • • Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում փոխհատուցվող գումարից որևէ պահում չի կատարվում:

Վերադարձի և փոխանակման ենթակա չեն հետևյալ ապրանքատեսակները`

  • • Մեկանգամյա օգտագործման սպասք
  • • Փչովի ապրանքներ
  • • Ապրանքներ, որոնց նկարագրության մեջ նշվում է "Վերադարձի ենթակա չէ" նկարագիրը: