Գլխավոր էջ » ԳՐՔԵՐ » Էդիթ Պրինտ հրատարակչություն
ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ «ԴԻԱԿԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ»
NEW

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ «ԴԻԱԿԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ»

3900 դր.

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ «ԴԻԱԿԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ»

  • Արտադրող: Էդիթ Պրինտ հրատարակչություն
  • Ապրանքի կոդ:
  • Միավոր: հատ
Նկարագրություն Կարծիքներ Նկարներ
  • Անգլիացի գրող Ագաթա Քրիստիի «Դիակը գրադարանում» վեպը միսս Մարփլի մասնակցությամբ ստեղծագործությունների շարքից է: Սյուժեն ծավալվում է Բանթրիների գրադարանում հայտնաբերված խորհրդավոր դիակի շուրջը: Գնդապետ Մելչեթը, տեսուչ Սլեքը, ոստիկանապետ Հարփերն ու սըր Հենրի Քլիթերինգը սկսում են հետաքննությունը, մինչդեռ ճշմարտությունը բացահայտել հաջողվում է միայն միսս Մարփլին:

    «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել:

  • Մեկնաբանություններ: 0
    avatar